2024թ. փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հեռավար նիստը:

Նիստին մասնակցում էին խորհրդի տասներեք անդամ, կրթահամալիրի մասնաճյուղերի ղեկավարները։

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝

 

Օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացրին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, Մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը, գլխավոր հաշվապահ Ստեփան Երոյանը, Քոլեջի ծրագրի ղեկավար Տաթև Բլեյանը։ Լրացումներով հանդես եկան կառավարման խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, խորհրդի անդամ Օվսաննա Բաղդասարյանը։ 

Խորհրդի անդամները ծանոթացան.

  • Ընդունված աշխատողին, դիտարկեցին ընդունված աշխատողի կենսագրական տվյալները՝ թվով՝ 1: Ներկայացավ ընդունված աշխատողը՝ ներկայացնելով բլոգային վերապատրաստման, կամավորական աշխատանքի ընթացքում կատարած աշխատանքները, անհատական բլոգը:
  • Ազատված աշխատողին, դիտարկվեց ազատման պատճառը։
  • 2023-2024 ուսումնական տարում միջին մասնագիտական կրթական ծրագրով կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկին, մանրամասներին Տաթև Բլեյանի ներկայացմամբ։
  • Հեղինակային կրթական ծրագրի՝ «Նորարարական մանկավարժական ծրագրերի իրականացմանը հանրակրթությունում, այդ թվում՝                                                             
  • 2023թ. հաշվետվություն
  • 2024թ. բովանդակություն՝ կրթահամալիրի կառուցվածք, դրամական մուտքեր և ծախսեր
  • կրթահամալիրի 2024թ. ծախսային ծրագրերի նախահաշիվ
  • դրամական մուտքեր և ծախսեր․

Սուսան Մարկոսյանի, Մարգարիտ Սարգսյանի, Ստեփան Երոյանի ներկայացմամբ։

Արձագանքեցին․

Դիտարկումներով հանդես եկավ րթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը: Լրացումներով հանդես եկան Հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանը, կառավարման խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, խորհրդի անդամ՝ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ, Օվսաննա Բաղդասարյանը։


Առաջարկվեց․

Ընդհանուր նամակով դիմել ԿԳՄՍ նախարարությանը՝ ներառելով կրթահամալիրի տնօրենի, կառավարման խորհրդի, դպրոցների ծրագրերի ղեկավարների ներկայացրած նամակները։

Որոշեցին․

  • հաստատել 2024թ․ դրամական միջոցների ծախսերի վերաբերյալ նախահաշիվը՝ արձանագրելով, որ այն ենթակա է փոփոխության ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր»  ՊՈԱԿ-ի միջև ՀԿ/39 Սուբսիդիա տրամադրելու մասին պայմանագրի գումարի վերանայելուց, կրթահամալիրի դպրոց-պարտեզներում նախադպրոցական կրթության, ՀՀ կառավարության սահմանած կարգով կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների, ԲՏՃՄ առարկաներ դասավանդողների հավելավճարների տրամադրման ցուցանիշներով պայմանագրերը կնքելուց հետո։
  • ուղարկել նամակ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում փետրվարի 7-ի հանդիպման արդյունքում ՀԿ/39 պայմանագրի գումարի վերաբերյալ չհաղթահարված անհամաձայնության վերաբերյալ՝ առանձին հիմնավորումներով։

 

Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Խորհրդի քարտուղար՝ Լիլիթ Սահակյան

08. 02. 2024թ․