2023թ. դեկտեմբերի 4-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հեռավար նիստը:

Նիստին մասնակցում էր խորհրդի տասնմեկ անդամ:

Օրակարգում.

1. Կրթահամալիրի 2023թ․ դրամական միջոցների ծախսերի վերաբերյալ նախահաշվի փոփոխություն.

Ծանոթացան.

1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանի, գլխավոր հաշվապահ Ստեփան Երոյանի հաղորդմանը՝ կրթահամալիրի 2023թ․ դրամական միջոցների վերաբերյալ նախահաշվի փոփոխության առաջարկին։

Որոշեցին.

1. Հաստատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2023թ․ դրամական միջոցների ծախսերի վերաբերյալ նախահաշվի փոփոխված տարբերակը։

Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան:

Խորհրդի քարտուղար՝ Լիլիթ Սահակյան:

05. 12. 2023թ․