Կրթահամալիրի խորհրդի կազմում ընդգրկվում է 15 հոգի՝
- մանկավարժական հավաքանոց՝ 4 հոգի
- ծնողական համայնքից՝ 4 հոգի
- Ավագ դպրոցից, Քոլեջից՝ 4 սովորող
- Նախարարության ներկայացուցիչ՝ 3 հոգի
45. Կրթահամալիրի խորհրդի անդամների թեկնածուներ առաջադրում են` («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿԻ կանոնադրությունից.)
1) կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ժողովը, որը փակ քվեարկությամբ ընտրում է Խորհրդի մանկավարժական աշխատողներին (4 անդամ).
*դպրոցների ղեկավարները փետրվարի 4-ին ներկայացնում են իրենց մասնաճյուղի կողմից առաջադրված մանկավարժական աշխատողներին.
*փետրվարի 7-ին Արհեստակցական կազմակերպությունը կազմակերպում է փակ քվերակություն.
*փետրվարի 9-ին՝ աշխատողների ժողովին, ներկայացվում են քվեարկության արդյունքները.
2) սեբաստացի բաց համայնքը (4 անդամ՝ 2 անդամ դպրոց-պարտեզներից, մեկական Միջին դպրոցից և Ավագ դպրոցից).
*փետրվարի 7-ին կազմակերպվում է ծնողական համայնքի անդամների ընտրության երկրորդ՝ կրթահամալիրային փուլը.
*փետրվարի 9-ին՝ աշխատողների ժողովին, ներկայացվում են քվերակության արդյունքները.
3) Քոլեջի, Ավագ դպրոցի սովորողների ժողովները ներկայացնում են իրենց թեկնածուներին (երկուական անդամ):
*փետրվարի 9-ին՝ աշխատողների ժողովին, ներկայացվում են քվերակության արդյունքները.
Նախարարությունը նշանակում է իր ներկայացուցիչներին (3 անդամ), որոնց ընտրում է հեղինակային մանկավարժությամբ հետաքրքրված անձանցից՝ կրթության, գիտության, մշակույթի, արտադրության, հանրային կյանքի այլ ոլորտներից, կրթահամալիրի հետ համագործակցող կազմակերպություններից:
Աշխատանքների ընթացքի մասին դպրոցների ղեկավարների հաղորդումները՝