Skip to content
Փետրվարի 15, 2019 / Հերմինե Անտոնյան

Հրաման՝ խորհրդի կազմը հաստատելու մասին

խորհրդի կազմ 2019

38492186_10156111526699678_3276302281472999424_nՀարգելի գործընկերներ,
Մեծ պատիվ է որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ չորրորդ անգամ ընտրվելը։ Շատ շնորհակալ եմ նման վստահության համար։
Խորհրդի նախորդ կազմում ընդգրկված գործընկերներիս շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի, մեր սիրելի Կրթահամալիրի նկատմամբ իրենց ցուցաբերած ուշադրության, հոգածության, սրտացավության համար։ Վստահ եմ, որ կպահպանենք արդյունավետ կապերը եւ կշարունակենք նպաստել Կրթահամալիրի զարգացմանը՝ անկախ խորհրդին անդամակցության դադարեցման հանգամանքից։
Սիրով հաստատում եմ փետրվարի 20-ին նորընտիր/նորանշանակ Խորհրդի առաջին նիստին մասնակցությունս։
Շնորհակալ եմ։ Մինչ հանդիպում։
Հարգանքով,
Արամազդ Ղալամքարյան

Ավելին …

Advertisements
Դեկտեմբերի 30, 2018 / Հերմինե Անտոնյան

Քվեարկության արդյունքները

Ծնողական խորհուրդ

 Դպրոց-պարտեզներից

  1. Անահիտ Պարզյան՝ 66
  2. Վլադիմիր Հովսեփյան՝ 82
  3. Սառա Խոջոյան` 113
  4. Հրանուշ Սմբատյան` 68
Միջին դպրոցից
  1. Արամազդ Ղալամքարյան՝ 165
  2. Շուշան Դոյդոյան՝ 126
Ավագ դպրոցից
  1. Գայանե Հարությունյան` 77
  2. Վանուհի Սիմոնյան՝ 125

Մանկավարժական խորհուրդ

Դպրոց-պարտեզներից

  1. Լիլիթ Սահակյան՝ 35
  2. Սոնա Փափազյան` 51
  3. Գոհար Բալջյան` 66
  4. Մարինե Մխիթարյան` 51
  5. Լուսինե Փաշայան` 67

Միջին դպրոցից

  1. Ստելլա Մնացականյան՝ 41
  2. Տաթև Աբրահամյան` 84
  3. Հասմիկ Թոփչյան՝ 47

Ավագ դպրոցից-քոլեջից

  1. Իրինա Ապոյան` 77
  2. Վարդան Կարապետյան՝ 95
Դեկտեմբերի 23, 2018 / Հերմինե Անտոնյան

Մանկավարժական խորհուրդ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարգելի դասավանդողներ,

Մանկավարժական յոթ խորհուրդները առաջադրել և ներկայացնում են 10 մանկավարժական աշխատողի թեկնածություն. Ավելին …

Դեկտեմբերի 23, 2018 / Հերմինե Անտոնյան

Ծնողական խորհուրդ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հարգելի ծնող,

Մանկավարժական խորհուրդը՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, ավագ դպրոցի, էլեկտրոնային փոստով, առկա նիստում քննարկումներով, նաև ծնողների ինքնառաջադրմամբ, համաձայնությամբ առաջադրել է  իր դպրոցի սովորողների ծնողների թեկնածություն. Ավելին …

Դեկտեմբերի 23, 2018 / Հերմինե Անտոնյան

Սովորողների ժողով

1

Ավագ դպրոցի, քոլեջի սովորողները էլեկտրոնային քվեարկությամբ ընտրել և ներկայացնում են կրթահամալիրի կառավարման խորհրդում իրենց երկուական անդամներին.

Քոլեջից՝

  1. Մարիամ Տեր-Գալստանյան
  2. Վերժինե Կագարյան

Ավագ դպրոցից՝

  1. Ֆելիքս Եղիազարյան
  2. Մարգարիտա Կարախանյան

 

Դեկտեմբերի 20, 2018 / Հերմինե Անտոնյան

Կառավարման խորհրդի մասին

khorhrdazhoghov_0

Հարգելի գործընկերներ՝  «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մանկավարժական աշխատողներ, մասնաճյուղ ուսումնական հաստատությունների սովորողների ծնողներ, կրթահամալիրի ավագ դպրոցի, քոլեջի սովորողներ.

Կրթահամալիրի կառավարման խորհրդի գործունեության կարգը և լիազորությունները որոշված են կրթահամալիրի կանոնադրությամբ։ 2015թ. դեկտեմբերի 23-ից գործող խորհրդի լիազորություններն ավարտվում են։ Շնորհակալ ենք վստահության, գործընկերության համար։

ՀՀ ԿԳ նախարարությունը մինչև հունվարի 14-ը պիտի հաստատի կրթահամալիրի նոր խորհրդի անվանական կազմը։ Մինչ այդ խնդրում ենք սահմանված կարգով ներկայացնել խորհրդի անդամության ձեր թեկնածուներին։

Հարգանքով՝
Արամազդ Ղալամքարյան
Աշոտ Բլեյան

Ավելին …

Սեպտեմբերի 27, 2018 / Հերմինե Անտոնյան

Արձանագրություն թիվ 38 (26.09.18)

2018 թ. սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի նիստը: Խորհրդի 15 անդամներից ներկա էին 9-ը, հարգելի պատճառներով բացակայում էին Էրիկ Գրիգորյանը, Գոհար Սիմոնյանը,  Էրիկ Թելունցը, Աննա Աղամալյանը, Աշխեն Թադևոսյանը  և Պայծառ Հարությունյանը:

Օրակարգում․

Ավելին …