Վիշապասարից

2022 թ. սեպտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հեռավար նիստը: Նիստին մասնակցեցին խորհրդի 14 անդամներից 9-ը:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝

  1. Մանկավարժական նոր աշխատողներ
  2. Կրթահամալիրի կառուցվածքը
  3. Հաստիքացուցակներտարիֆիկացիոն ցուցակներ
  4. 2022թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների դրամական մուտքեր-ծախսեր
  5. Կրթահամալիրում աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշներ
  6. Այլ հարցեր
    Խորհրդի անդամների հաճախումներ խորհրդի նիստերին

Օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացրեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, գլխավոր հաշվապահ Ստեփան Երոյանը:
Դիտարկում, լրացումներով հանդես եկավ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը:

Արձագանքեցին.
Խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
Խորհրդի անդամ, քարտուղար Արմինե Մովսիսյանը:

Խորհրդի անդամները ծանոթացան.

  • Ընդունված աշխատողներին.
    Դիտարկեցին ընդունված աշխատողների կենսագրական տվյալները՝ թվով 17: Ներկայացան նաև ընդունված աշխատողները՝ ներկայացնելով բլոգային վերապատրաստման, կամավորական աշխատանքի ընթացքում կատարած աշխատանքները, անհատական բլոգները:
  • Կրթահամալիրի կառուցվածքին.
    Իրականացված փոփխության համաձայն՝ Մանկավարժության կենտրոնը, Մանկավարժության լաբորատորիան և «Տիգրան Հայրապետյան» գրադարանը նոր կառուցվածքով գտնվելու են Մասնաժողովի ենթակայության տակ:
  • Հաստիքացուցակներին, տարիֆիկացիոն ցուցակներին.
    Հաստիքացուցակներում ներկայացվեց առաջարկվող փոփոխությունը, որը վերաբերում էր աշխատավարձի դրույքաչափի փոփոխությանը:
    Այն է՝ երկարացված օրվա գործունեության կազմակերպչի դրույքաչափը դարձնել 110 000 դր. 90 000 դր. փոխարեն :
  • Աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշներին
    Էական փոփոխությունը դասավանդողի աշխատավարձի բարձրացումն էր, ինչը պայմանավորված էր ուս. վճարների փոփոխությամբ:
    Առաջարկվեց.
    1. մինչև 3տարի աշխատող դասավանդողի աշխատավարձը թողնել անփոփոխ՝ 160 000
    2. 3-5 տարի աշխատող դասավանդողի աշծխատավարձը՝ 180 000 դր՝ նախկին 160 000 դրամի փձոխարեն
    3. 5 և ավել տարի աշխատող դասավանդողի աշխատավարձը՝ 200 000 դր.
    4. կրթահամալիրում սահմանված կարգով կամավոր ատեստավորում անցած դասավանդողի աշխատավարձը դարձնել 250 000 դր. :
  • Դասարաններում սովորողների թվերին, կրթահամալիրում սովորողների ցուցանիշներին.
    Ըստ այդմ, սովորողների թիվը դասարաններում միջինը 25 է:
  • Սննդի կազմակերպման կարգին.
    Առաջարկվեց.
    այն սովորողները, ովքեր չեն օգտվում երկարացված օրվա ծառայությունից, սակայն ցանկանում են օգտվել առաջարկվող սննդից, կարող են օգտվել ամսական հապատասխան վճարմամբ.
    1. նախաճաշ՝ 3000 դր.
    2. ճաշ՝ 6000 դր.
  • 2022թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների դրամական մուտքեր-ծախսերին, որոնք ներկայացրեց կրթահամալիրի գլխավոր հաշվապահ Ստեփան Երոյանը
  • Խորհրդի անդամների՝ նիստերի հաճախումներին

Որոշեցին.

  • Հաստատել.
    1. մանկավարժական նոր աշխատողների մուտքը կրթահամալիր
    2. կրթահամալիրի կառուցվածքում առաջարկվող փոփոխությունը
    3. երկարացված օրվա գործունեության կազմակերպչի դրույքաչափի բարձրացումը
    4. դասավանդողի աշխատավարձի բարձրացումը
    5. սննդի կազմակերպման կարգում առաջարկվող փոփոխությունը

Նիստի՝   տեսաձայնագրությունը:

Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան:

Խորհրդի քարտուղար՝ Արմինե Մովսիսյան :

08.09.2022