2022 թ. սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հեռավար նիստը: Նիստին մասնակցեցին խորհրդի 14 անդամներից 8-ը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
- Տեղեկանք` 2022-2023 ուստարին թվերով. սեպտեմբերի 1-ի տվյալները, համեմատություն նախորդ տարվա հետ
- Մանկավարժական աշխատողներ
- Քոլեջի 2022-2023 ուստարվա՝ կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակ
- Կրթահամալիրի մասնաժողովի անհատական կազմը, աշխատակարգը
- Այլ հարցեր
Օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացրեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը, փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը: Արձագանքեց կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը:
Դիտարկում-առաջարկներով հանդես եկավ խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
Մանրամասներ ներկայացրեցին Արևելյան դպրոցի ծրագրի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը, Ավագ դպրոցի ծրագրի ղեկավար Մարթա Ասատրյանը:
Խորհրդի անդամները ծանոթացան.
- օրակարգում ներկայացված հարցերին
- 2022-23 ուստարվա ընթացքում կրթահամալիր ընդունված սովորողների ցուցանիշներին՝ համապատասխան օղակների
- ազատված, ֆիզ. արձակուրդից վերադարձած աշխատողների ցանկին
- Քոլեջի՝ 2022-2023 ուստարվա՝ կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկին
- կրթահամալիրի մասնաժողովի անհատական կազմին, աշխատակարգին
- քննարկեցին այլ հարցեր, որոնց թվում էին.
1. 08. 09. 2022 նիստի օրակարգը
2. խորհրդի անդամների հաճախումները
Արձագանքեց.
- Խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
Որոշեցին.
- հաստատել Քոլեջի՝ 2022-2023 ուստարվա՝ կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը
Կից՝ Հրանտ Տեր-Աբրահամյանի գրավոր հաստատումը.
Կից՝ Կարինե Բաբայանի գրավոր հաստատումը. - խորհրդի առաջիկա նիստում քննարկել խորհրդի անդամների հաճախումները
Նիստի՝ տեսաձայնագրությունը:
Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան:
Խորհրդի քարտուղար՝ Արմինե Մովսիսյան :
01.09.2022