2022 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հեռավար նիստը: Նիստին մասնակցեցին խորհրդի 14 անդամներից 11-ը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
- Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման մասին. առաջարկ
Հանրային քննարկման դրված փաստաթղթերը՝
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի օգոստոսի 24-ի 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծ - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ հեղինակային կրթական ծրագիր իրականացող ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ:
Օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանը:
Դիտարկում, լրացումներով հանդես եկավ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը:
Խորհրդի անդամները ծանոթացան.
- օրակարգում ներկայացված փաստաթղթերին
Արձագանքեցին
Խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը
- առաջարկեց խորհրդի անդամներին մանրամասն ծանոթանալ կից փաստաթղթերին և առաջիկա նիստին հանդես գալ առաջարկներով:
Որոշեցին.
- առաջիկա նիստին ներկայացնել խորհրդի անդամների կարծիքները, դիտարկումները կից փաստաթղթերի վերաբերյալ, հանդես գալ առաջարկներով:
Նիստի՝ տեսաձայնագրությունը:
Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան:
Խորհրդի քարտուղար՝ Արմինե Մովսիսյան :
30.06.2022