Հունիսի 30-ին, ժամը 17:30, հրավիրվում է կրթահամալիրի կառավարման խորհրդի առցանց նիստ:
Ֆիզիկական միջավայր՝ Մեդիակենտրոն (Րաֆֆու 57):
Առցանց կարող եք միանալ հղմամբ:
Օրակարգում
- Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման մասին. առաջարկ
Հանրային քննարկման դրված փաստաթղթերը՝
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2006 թվականի օգոստոսի 24-ի 1262-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
«Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծ - «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ հեղինակային կրթական ծրագիր իրականացող ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ:
Առաջիկա նիստի օրակարգ
07. 07. 2022