2022 թվականի ապրիլի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հեռավար նիստը: Նիստին մասնակցեցին խորհրդի 15 անդամներից 11-ը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝
- Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 17-րդ ստեղծագործական հավաք․
- Խորհրդի առաջարկը ՀՀ ԿԳՄՍՆ
Կանոնադրությամբ որոշված (կետ 48. է) խորհուրդը կրթահամալիրի գործունեության առարկային, նպատակներին և խնդիրներին համապատասխան` առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը- սովորողի փոխադրման կարգ
- սովորողի ընդունելության կարգ
- ԳԹԿ-ի կողմից արտաքին ընթացիկ գնահատման մասին (22-03-080; 22-04-095; 9071-2022; 22-04-127)
- Կրթահամալիրում ԱԱՏՄ ստուգումների մասին
- ստուգման մասին հանձնարարություններ (1։ 2)
- պարզաբանումներ
- 2022թ. հունվար-մարտի հաշվետվություն՝
- Ընդունված, ազատված աշխատողներ
Խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը նիստին միացավ մի փոքր ուշ: Խորհրդի քարտուղար Արմինե Մովսիսյանի առաջարկով օրակարգում առաջարկվեց փոփոխություն:
Օրակարգի վերջին հարցը՝ ընդունված, ազատված աշխատողներ, բերվեց առաջ:
Օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացրեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանին:
Դիտարկում, լրացումներով հանդես եկավ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը:
Խորհրդի անդամները ծանոթացան.
- Ընդունված աշխատողներին.
Դիտարկեցին ընդունված աշխատողների կենսագրական տվյալները: Ներկայացան նաև ընդունված աշխատողները՝ ներկայացնելով բլոգային վերապատրաստման, կամավորական աշխատանքի ընթացքում կատարած աշխատանքները, անհատական բլոգները:
Երկու՝ նոր ընդունված աշխատողներ չկարողացան միանալ տեխնիկական խնդիրների պատճառով: - Ազատված աշխատողներին.
Ազատված աշխատողների մեծ մասն ազատվել է անձնական նախաձեռնությամբ կամ առողջական խնդիրների պատճառով: - Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 17-րդ ստեղծագործական հավաքի մանրամասները ներկայացրեցին Լուսինե Փաշայանը և Մարգարիտ Սարգսյանը:
- Սովորողի փոխադրման և ընդունելության կարգին, որը ներկայացվել է նախարություն՝ հաստատման:
- Կրթահամալիրում ԱԱՏՄ իրականացրած ստուգումների ընթացքին, արդյունքին, առաջարկներին :
- 2022թ. հունվար-մարտի հաշվետվություն՝ դրամական մուտքերին և ծախսերին:
Արձագանքեցին
Խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը
- հետաքրքրվեց 9-րդ դասարանի ծրագրի առանձնահատկություններով
- առաջարկեց մանրամասն ներկայացնել սովորողի փոխադրման և ընդունելության կարգին վերաբերող մանրամասները, կրթահամալիրի առաջարկը և նախարարության արձագանքը սույն առաջարկի վերաբերյալ:
Որոշեցին.
- Խորհրդի անունից՝ որպես կոլեգիալ մարմին, ՀՀ ԿԳՄՍՆ նախարություն ներկայացնել նամակ-առաջարկ հեղինակային կրթական ծրագրի սովորողի ընդունելության և խոխադրման կարգի վերաբերյալ:
Նիստի՝ տեսաձայնագրությունը:
Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան:
Խորհրդի քարտուղար՝ Արմինե Մովսիսյան :
28.04.2022