
2022 թվականի ապրիլի 13-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հեռավար նիստը: Նիստին մասնակցեց խորհրդի 15 անդամներից 14-ը:
Օրակարգում ընդգրկված էր հետևյալ հարցը՝
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր ՊՈԱԿ-ի 2022թ․ դրամական միջոցների ծախսերի վերաբերյալ նախահաշվի փոփոխության հաստատում:
Խորհրդի անդամները ծանոթացան.
- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանի, գլխավոր հաշվապահ Ստեփան Երոյանի հաղորդմանը՝ կրթահամալիրի 2022թ․ դրամական միջոցների վերաբերյալ նախահաշվի փոփոխության առաջարկին։
Արձագանքեցին
Անահիտ Ադամյանը, որպես վրիպում՝ փաստաթղթում առկա տեխնիկական խնդրի պատճառով տարընթերցում է նկատել։ Խնդիրը տեղում շտկվել է։
Որոշեցին.
1. Հաստատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2022թ․ դրամական միջոցների ծախսերի վերաբերյալ նախահաշվի փոփոխված տարբերակը։
Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան:
Խորհրդի քարտուղար՝ Արմինե Մովսիսյան :
14.04.2022