Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

2022 թվականի մարտի 9-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նոր կազմի առաջին նիստը: Խորհրդի անդամները նիստին մասնակցեցին և՛ առցանց, և՛ ֆիզիկական միջավայրում: Առցանց հարթակում մասնակցեց 4 , ֆիզիկական միջավայրում՝ 10 անդամ:

Շուշան Դոյդոյանը կարողացավ մասնակցությունն ապահովել էլ. հաղորդակցության միջոցով:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը՝

Ներկայացան խորհրդի նոր կազմի անդամները:
Համապատասխան օրակարգի՝ խորհրդի անդամները լսեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանին:
Իր գործունեությունը ներկայացրեց խորհրդի նախագահի թեկնածու Արամազդ Ղալամքարյանը: Ներկայացան քարտուղարի թեկնածու Արմինե Մովսիսյանը և Արատեսի դպրական կենտրոնի ղեկավարի թեկնածու Տիգրան Հակոբյանը:

Իրականացվեց խորհրդի նախագահի ընտրություն:
Խորհրդի 15 անդամներից 14-ն ինքնաբացարկ հայտարարեց: Քվեարկության մասնակցեցին 15 անդամներից 14-ը: Արամազդ Ղալամքարյանն ընտրվեց խորհրդի նախագահ:

Խորհրդի անդամները հաստատեցին կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանի առաջարկը՝ ընտրելով Արմինե Մովսիսյանին՝ որպես խորհրդի քարտուղար:

Խոորհրդի կազմը հաստատեց նաև Տիգրան Հակոբյանի առաջադրումը՝ որպեես Արատեսի դպրական կենտրոնի ղեկավար:

Առաջարկվեց

  • Տանիքների վերանորոգման և կաթսաների արդիականացման նպատակով դիմել ՄԱԶԾ-ին, էներգախնայողության հիմնադրամին:

Որոշեցին

  • Խորհրդի նիստի իրականացման օրը և վայրը՝ հինգշաբթի, 17:00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում:

Նիստի՝ ձայնագրությունը, տեսաձայնագրությունը:

Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան:

Խորհրդի քարտուղար՝ Արմինե Մովսիսյան :

09.03.2022