2022 թվականի փետրվարի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստը: Խորհրդի անդամները նիստին մասնակցեցին և՛ առցանց, և՛ ֆիզիկական միջավայրում: Առցանց մասնակցեց 10 անդամ, ֆիզիկական միջավայրում՝ 3:
Հարգելի պատճառներով բացակայում էին Վլադիմիր Հովսեփյանը և Մարինա Աբրահամյանը:
Օրակարգում ընդգրկված էր հետևյալ հարցը՝
2022-2023 ուսումնական տարվա ուսումնառության պայմանագրերով որոշված լրավճարներ
Լսեցին.
Խորհրդի անդամները լսեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանին, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Բլեյանին, նաև գլխավոր հաշվապահ Ստեփան Երոյանին: Խորհրդին ներկայացվեցին ուսումնական լրավճարների փոփոխության հետ կապված հիմնավորումներ, պարզաբանումներ: Կրթահամալիրի տնօրենը, հիմնադիր տնօրենը պատասխանեցին խորհրդի անդամների հարցերին:
Արտահայտվեցին.
Առաջադրված հարցի վերաբերյալ արտահայտվեցին խորհրդի անդամները՝ բազմակողմանի հարցադրումներ ուղղելով կրթահամալիրի ղեկավարությանը:
Խորհուրդը որոշեց.
- Առաջադրված հարցը քննել երկու մասով՝ Հանրակրթության (1-12-րդ դասարաններ), միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսումնական պայմանագրերով որոշված լրավճարների բարձրացում 2022-2023 ուստարում և Երկարացված օրվա ուսումնական ճամբարի վարձավճարի փոփոխություն 2022 թվականի մարտից:
- Միաձայն հաստատել երկարացված օրվա ուսումնական ճամբարի վարձավճարի բարձրացումը 2000 դրամով 2022 թվականի մարտից, իսկ 2022 թվականի սեպտեմբերից վարձավճարը սահմանել ամսական 15.000 դրամ:
- Մեկ դեմ և տասը կողմ ձայնով Խորհուրդը որոշեց 2022-2023 ուսումնական տարվանից ուսումնական պայմանագրերով որոշված լրավճարները սահմանել տարեկան 200.000 դրամ:
Նիստի ձայնագրությունը՝ այստեղ :
Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան
Խորհրդի քարտուղար՝ Տաթև Աբրահամյան
10.02.2022