2022 թվականի փետրվարի 3-ին տեղի ունեցավ ՀՀ ԿԳՆ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի առցանց նիստը:

Նիստին մասնակցում էին Խորհրդի բոլոր անդամները:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

Լսեցին.

Խորհրդի անդամները լսեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Սուսան Մարկոսյանին, գլխավոր հաշվապահ Ստեփան Երոյանին, կրթահամալիրի հիմնադիր տնօրեն տիար Բլեյանին: Նրանք ներկայացրին հեղինակային կրթական ծրագրի 2021 թվականի հաշվետվությունը, 2022 թվականի ծրագրային բովանդակությունները: Հաշվապահ Ստեփան Երոյանը ներկայացրեց 2022 թ. դրամական մուտքերն ու ծախսերը, նախահաշիվը: Առանձին ներկայացվեց և երկար քննարկվեց 2022-2023 ուսումնական տարվա ուսումնառության պայմանագրերով ուսումնական վճարները, հաստիքացուցակը, աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշները:

Արտահայտվեցին.

Խորհրդի նախագահը, խորհրդի մյուս անդամները ակտիվ արտահայտվեցին, մտքեր փոխանակեցին առաջադրված հարցերի շուրջ, հատկապես 2022-2023 ուսումնական տարվա ուսումնառության պայմանագրերով ուսումնական վճարների փոփոխության հետ կապված: Խորհրդի անդամների հարցերին պատասխանեց կրթահամալիրի տնօրենը: Խորհրդի անդամ Սառա Խոջոյանը առաջարկեց հարցի հետ կապված ուսումնասիրություն, հարցում կազմակերպել ծնողական համայնքում: Խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը առաջարկեց 2022-2023 ուսումնական տարվա ուսումնառության պայմանագրերով ուսումնական վճարների փոփոխության հարցը քննարկել առաջիկայում՝ այլ հավաքի ժամանակ:

Որոշեցին.

  • Հաստատել ներկայացված փաստաթղթերը,
  • Հաստատել կրթահամալիրի 2022 թվականի ծախսային ծրագրերի նախահաշիվը,
  • 2022-2023 ուսումնական տարվա ուսումնառության պայմանագրերով ուսումնական վճարների հարցին անդրադառնալ հաջորդ նիստին, իսկ մինչ այդ խորհրդի անդամները կարող են իրենց առաջարկները գրավոր ուղարկել ընդհանուր քննարկման:

Նիստի ձայնագրությունը՝ այստեղ:

Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Խորհրդի քարտուղար՝ Տաթև Աբրահամյան

03.02.2022