Skip to content
9 Հունիսի, 2020 / sebastaciradio

Արձանագրություն 20-5 (09.06.2020)

2020 թվականի հունիսի 9-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը: Արտակարգ իրավիճակի հետ կապված՝ նիստը նորից անկացվեց Microsoft Teams առցանց հարթակում : Խորհրդի բոլոր անդամները ներկա էին:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

Կրթահամալիրի կազմակերպաիրավական ձեւի փոփոխության համար անհրաժեշտ որոշումների կայացում

Օրակարգի միակ թեման կրթահամալիրի կազմակերպաիրավական ձևի փոփոխությունն էր, փոփոխության ընթացքը, անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստումը և հաստատումը:

Խորհրդի նախագահը ներկայացրեց օրակարգը, աշխատանքները, առաջադրված հարցի շուրջ խոսեց նաև կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը: Խորհրդի անդամները հնարավորություն ունեցան արտահայտվելու, ներկայացնելու իրենց կարծիքը: Հստակ էր խորհրդի անդամների դրական կարծիքը կրթահամալիրի կազմակերպաիրավական ձևի փոփոխության վերաբերյալ: Քանի որ բոլորն արդեն ծանոթ էին նոր կանոնադրության նախագծին, հարց առաջադրվեց մանկավարժական աշխատողների սոցապահովագրության պահպանման:

Այսպիսով, քննարկելով օրակարգում ներկայացված հարցերը՝ կառավարման խորհուրդը որոշեց՝

  • կրթահամալիրի կանոնադրության նախագծի լրամշակված տարբերակը համապատասխան է կրթահամալիրի ներկա վիճակին և զարգացմանը.
  • հանձնարարել կրթահամալիրի տնօրենին, կառավարման խորհրդի նախագահին՝ խորհրդի անունից, դիմել ՀՀ կառավարությանը «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը որպես ««Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական հիմնադրամ վերակազմակերպելու առաջարկով:

Նիստի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:

Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Խորհրդի քարտուղար՝ Տաթև Աբրահամյան

09.06.2020

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: