2020 թվականի մայիսի 14-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը: Արտակարգ իրավիճակի հետ կապված՝ նիստը նորից անկացվեց Microsoft Teams առցանց հարթակում : Հարգելի պատճառներով բացակայում էր Վլադիմիր Հովսեփյանը:
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
- 2020-2021 ուստարի. ուսումնական պլաններ, ուսումնառության պայմանագիր
- 2019-2020 ուսումնական տարվա մայիս-հունիսի, հուլիս-օգոստոսի
- աշխատանքները
- ֆինանսական մուտքեր-ծախսեր, պարզաբանում
- 2020-2021 ուստարվա ընդունելություն. ընթացք
- Նառա Նիկողոսյանի հաղորդումը
- Գոհար Բալջյանի հաղորդումը
- Քնարիկ Ներսիսյանի հաղորդումը
- Շամիրամ Պողոսյանի հաղորդումը
- Լուսինե Բուշի հաղորդումը
- Մարթա Ասատրյանի հաղորդումը
- Տաթև Բլեյանի հաղորդումը
- Կրթահամալիրի տնօրենի հայտարարությունը
- Կրթահամալիրի կառավարման խորհրդի կազմում փոփոխությունների առաջարկ․ ավագ դպրոց, քոլեջ
Խորհրդի անդամներին ներկայացվեցին 2020-2021 ուս. տարվա ուսումնական պլաններն ու ուսումնառության պայմանագիրը: Նայեցինք նախորդ տարվա համեմատ արված փոքր փոփոխությունները: Խորհուրդը հաստատեց ներկայացված փոփոխություններով փաստաթղթերը:
Նիստից մեկ շաբաթ առաջ կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը նամակով դիմել էր խորհրդի անդամներին՝ կապված կրթահամալիրից հիմնադրամի փոփոխության և դրան կից հարցերի վերաբերյալ: Խորհրդի անդամները նախապես ընթերցել էին, խոսեցին և ներկայացրեցին իրենց կարծիքը, տվեցին հարցեր: Խորհուրդ դրական արտահայտվեց կրթահամալիրի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ՝ նշելով առավելությունները, իսկ իրականացման գործընթացը համարեց բնականոն զարգացում: Այսպիսով, պայմանավորվեցինք առաջիկայում առանց շտապելու նայել հարցը և հանդես գալ կրթահամալիրի կազմակերպաիրավական ձևի փոփոխության առաջարկով:
Ներկայացվեց այս ուսումնական տարվա մայիս-հունիս-հուլիս ամիսների աշխատանքները, որոնք հստակ են և բխում են ուսումնական օրացույցից: Խորհուրդը մանրամասն նայեց ֆինանսական մուտքերի-ծախսերի վերաբերյալ ներկայացված փաստաթուղթը՝ իր պարզաբանումներով:
Դպրոցների ղեկավարները ներկայացրեցին ընդունելության ընթացքը, պատասխանեցին Խորհրդի նախագահի հարցերին՝ կապված ընդունվածների քանակի և ընդունելու հանարավոր չափի վերաբերյալ:
Քանի որ Ավագ դպրոցի և Քոլեջի սովորողները ավարտում են կրթահամալիրը, Խորհրդի կազմում լինելու են փոփոխություններ: Արդեն ուսումնական հաստատությունները կազմակերպել են թկենածուների առաջադրումը և քվեարկությունը, արդյունքում կունենանք երեք նոր անդամ՝ 2 Ավագ դպրոցի կազմում, 1 ՝ Քոլեջի: Քվեարկության ընթացքը մանրամասն ներկայացված է 5-րդ կետի հղումներում:
Նիստի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:
Խորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան
Խորհրդի քարտուղար՝ Տաթև Աբրահամյան
15.05.2020