Skip to content
15 Ապրիլի, 2020 / sebastaciradio

Արձանագրություն 20-3 (14.04.2020)

2020 թվականի ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը: Այս նիստը տարբերվում էր նախորդներից, քանի որ, ելնելով արտակարգ դրությունից, անկացվեց Microsoft Teams առցանց հարթակում :  Խորհրդի բոլոր անդամները ներկա էին:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. դպրոցների, քոլեջի ղեկավարների հաղորդումները
  2. Ուսումնական կենտրոնների ղեկավարների հաղորդումը
  3. Կրթահամալիրի տնօրենի աշխատակազմի, ծառայությունների կողմից իրականացված աշխատանքներ(մանկավարժության կենտորն)

Ըստ հերթականության ներկայացվեցին բոլոր հարցերը: Դպրոցների և ուսումնական կենտրոնների ղեկավարները խոսեցին ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցների գործունեության մասին: Խորհրդի նախագահին հետաքրքրում էր առցանց ուսուցման չմասնակցող սովորողների թիվը և պատճառները: Այնուհետև ներկայացվեց 2020 թ. նախահաշվով առաջին եռամսյակի դրամական մուտքերի և ծախսերի արդյունքները. կրթահամալիրի տնօրենը պատասխանեց բոլոր հարցերին:

Արտակարգ դրության պայմաններում, երբ սովորողները չեն հաճախում դպրոց, բայց ստանում են հեռավար-առցանց կրթություն, որոշակի փոփոխություն է կրելու որոշ խմբերի ուսումնական պայմանագրով որոշված վճարները: Կրթահամալիրը ներկայացրեց ուսումնական վճարների առաջարկ: Խորհրդի անդամները հայտնեցին իրենց կարծիքը, պայմանավորվեցինք առաջիկա շաբաթվա ընթացքում գրավոր ներկայացնել ասելիքը, որով էլ Խորհուրդը կհաստատի առաջարկը:

Պարզաբանվեցին, ներկայացվեցին նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը:

Նիստի ամբողջական տեսագրությունը՝ այստեղ:

Խոորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Խորհրդի քարտուղար՝ Տաթև Աբրահամյան

15.04.2020

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: