Skip to content
17 Դեկտեմբերի, 2019 / sebastaciradio

Արձանագրություն 19-8 (17.12.2019)

2019 թվականի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը: Խորհրդի 15 անդամներից ներկա էին 11-ը:  Հարգելի պատճառներով բացակայում էին Մանուկ Խաչատրյանը, Վանուհի Սիմոնյանը, Մարիամ Տեր-Գալստյանը, Մարգարիտա Կարախանյանը:

Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.

  1. Նոր ընդունված աշխատողների ներկայացում
  2. Մանկավարժական աշխատողի ընդունելության կարգ
  3. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Գործատու» բաժին
  4. Սովորողների ընդունելության, ազատման մասին․ կարգեր
  1. Դասագրքերի շրջանառու հիմնադրամում կրթահամալիրի միջոցների մասին

Նիստը սկսվեց նոր ընդունված աշխատողների ներկայացումով, խորհրդի անդամները ծանոթացան աշխատողների cv-ներին, տվեցին հարցեր: Այնուհետև շարունակվեց թեման, քանի որ կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչպես է տեղի ունենում մանկավարժական աշխատողի ընդունելությունը: Կարգերի մասին հաղորդումը շարունակվեց, քանի որ այնուհետև ներկայացվեց նաև սովորողի ընդունելության կարգը, ուսումնառության պայմանագրի կնքման և լուծման կարգերը: Խորհրդի նախագահը մանրամասներ հարցրեց լուծման կարգի վերաբերյալ:

Նիստի ավարտին անդրադարձանք դասագրքերի շրջանառու հիմնադրամում կրթահամալիրի միջոցներին:

Նիստի ամբողջական ձայնագրությունը՝ այստեղ:

Խոորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան

Խորհրդի քարտուղար՝ Տաթև Աբրահամյան

17.12.2019

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: