Արձանագրություն թիվ 19-5(05.09.2019)
2019 թվականի սեպտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհրդի հերթական նիստը: Խորհրդի 15 անդամներից ներկա էին 13-ը: Հարգելի պատճառներով բացակայում էին Վլադիրմիր Հովսեփյանը, Ֆելիքս Եղիազարյանը :
Օրակարգում ընդգրկված էին հետևյալ հարցերը.
2019-2020 ուսումնական տարի
- Տեղեկանք`2019-2020 ուստարին թվերով․ համեմատություն նախորդ տարիների հետ
- Մանկավարժական աշխատողներ
Ազատված աշխատողներ
Նոր աշխատողներ - Կրթահամալիրի կառուցվածքը
մասնաճյուղ ուսումնական հաստատություններ, ղեկավարներ
մասնաճյուղ ուսումնական կենտրոններ, ղեկավարներ
ծառայություններ - Հաստիքացուցակ
- Աշխատավարձի ձևավորման միասնական ցուցանիշներ
- Ուսումնական օրացույց
Սկզբում խորհրդի անդամները ծանոթացան և լսեցին նոր ընդունված աշխատողներին։ Այնուհետև ներկայացվեցին մյուս հարցերը, որոնք վերաբերում էին 2019-2020 ուսումնական տարվան։ Խորհրդի անդամներիուշադրությունը գրավեց այն, որ կրթահամալիրի սաների թիվն ավելացել է, որի արդյունքում նաև նոր աշխատողներ են ընդունվել, առաջացել են նոր աշխատատեղեր։ Տիար Բլեյանն ավելացրեց, որ պատրաստվում են բարձրացնել մանկավարժական և վարչական աշխատողների աշխատավարձը։ Պարզաբանումներ արեց նաև հաստիքացուցակում արված փոփոխությունների վերաբերյալ։
Նիստի ամբողջական ձայնագրությունը՝ այստեղ:
Խոորհրդի նախագահ՝ Արամազդ Ղալամքարյան
Խորհրդի քարտուղար՝ Տաթև Աբրահամյան
05.09.2019
Թողնել պատասխան