Skip to content
Փետրվարի 22, 2019 / sebastaciradio

Արձանագրություն թիվ 19-1 (20.02.2019)

Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խորհուրդ
Նիստի արձանագրություն թիվ 19-1

2019 թ. փետրվարի 20-ին տեղի ունեցավ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նորընտիր/նորանշանակ խորհրդի` 2019-2022 թթ. առաջին նիստը: Խորհրդի 15 անդամներից մասնակցում էին 14-ը: Հարգելի պատճառով բացակայում էր Վանուհի Սիմոնյանը:

Օրակարգում ներառված էին հետեւյալ հարցերը.

Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը ներկայացեց խորհրդի նոր կազմը.

ՀՀ ԿԳՆ ներկայացուցիչներ

  • Պարգև Բարսեղյան
  • Մանուկ Խաչատրյան
  • Մարինա Աբրահամյան

Մանկավարժական խորհրդի անդամներ

  • Տաթև Աբրահամյան
  • Լուսինե Փաշայան
  • Գոհար Բալջյան
  • Վարդան Կարապետյան

Ծնողական խորհրդի անդամներ

  • Սառա Խոջոյան
  • Վլադիմիր Հովսեփյան
  • Արամազդ Ղալամքարյան
  • Վանուհի Սիմոնյան

Քոլեջի ուսանողական խորհրդի անդամներ

  • Վերժինե Կագարյան
  • Մարիամ Տեր-Գալստյան

Ավագ դպրոցի սովորողների խորհրդի անդամներ

  • Ֆելիքս Եղիազարյան
  • Մարգարիտա Կարախանյան

Անդամներին ներկայացնելուց հետո ներկայացվեց կրթահամալիրի կայքը, կանոնադրությունը, կառուցվածքը և խորհրդի բլոգը: Այնուհետև անցանք խորհրդի նախագահի ընտրությանը: Նախապես պատրաստվել էր ձևաթուղթ, որի միջոցով անդամները պետք է կատարեին փակ քվեարկությունը: Անդամներից տասը հայտնեց ինքնաբացարկ:  Կարճատեւ քննարկումից հետո կազմակերպվեց փակ քվեարկություն. 14 «կողմ» ձայնով խորհրդի նախագահ ընտրվեց Արամազդ Ղալամքարյանը:

Խորհրդի քարտուղար ընտրվեց Տաթև Աբրահամյանը:

Ընտրությունից հետո որոշվեց խորհրդի նիստերը կազմակերպել աշխատանքային շաբաթվա երեքշաբթի օրը, ժամը 17:30-ին:
Որոշվեց նաև աշխատանքները շարունակել խորհրդի  բլոգում`mskhboard.wordpress.com, առցանց կարգով:

Նիստի ձայնագրությունը՝ այստեղ:

Խորհրդի նախագահ` Արամազդ Ղալամքարյան
Խորհրդի քարտուղար` Տաթև Աբրահամյան

20.02.2019

 

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: