Հարգելի գործընկերներ,
Մեծ պատիվ է որպես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ չորրորդ անգամ ընտրվելը։ Շատ շնորհակալ եմ նման վստահության համար։Խորհրդի նախորդ կազմում ընդգրկված գործընկերներիս շնորհակալություն եմ հայտնում համատեղ աշխատանքի, մեր սիրելի Կրթահամալիրի նկատմամբ իրենց ցուցաբերած ուշադրության, հոգածության, սրտացավության համար։ Վստահ եմ, որ կպահպանենք արդյունավետ կապերը եւ կշարունակենք նպաստել Կրթահամալիրի զարգացմանը՝ անկախ խորհրդին անդամակցության դադարեցման հանգամանքից։Սիրով հաստատում եմ փետրվարի 20-ին նորընտիր/նորանշանակ Խորհրդի առաջին նիստին մասնակցությունս։Շնորհակալ եմ։ Մինչ հանդիպում։Հարգանքով,Արամազդ Ղալամքարյան
Հարգելի գործընկերներ,
ինձ համար մեծ պատիվ է եղել շուրջ մեկ տասնամյակ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կառավարման խորհրդի անդամ լինելը։
Սիրելի կրթահամալիրին ու նորակազմ խորհրդին մաղթում եմ ստեղծագործ ու բեղմնավոր աշխատանք։
Հարգանքով,
Արեգ Գրիգորյան
Հարգարժան պարո’ն Բլեյան,
խորհրդի հարգարժան անդամներ,կրթահամալիրի սիրելի գործընկերներ, սովորողներ, ծնողներ,հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը վստահության համար և իմ շնորհակալությունը համատեղ աշխատելու հնարավորություն ընձեռելու համար:Լիահույս եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի այլ ոլորտներում և այլ ձևաչափերով:Հարգանքով`Հեղինե Խաչատրյան
Բարի օր, հարգելի գործընկերներ:
Մեծ շնորհակալություն եմ հայտնում վստահության և համագործակցության համար:Նախորդ երեք տարիների ընթացքում սիրելի Կրթահամալիրի կառավարման խորհրդի կազմում որպես ծնողական համայնքի ներկայացուցիչ ընդգրկված լինելն ինձ համար մեծ պատիվ և հետաքրքիր փորձառություն է եղել:Հայտնում եմ այսուհետ ևս հարազատ Կրթահամալիրին աջակցելու պատրաստակամությունս և ուրախ կլինեմ նոր նախաձեռնությունների և համագործակցության հնարավորության համար: Շնորհավորում եմ Խորհրդի նոր կազմում ընդգրկված անդամներին և մաղթում արդյունավետ աշխատանք:Հարգանքով՝Նուշիկ(Հրանուշ Սմբատյան)
Շնորհավորում եմ խորհրդի նորընտիր անդամներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք, ինչպես նաև, շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին, նախորդ երեք տարիների ընթացքում, կրթահամալիրի կառավարման խորհրդում, համատեղ աշխատանքի համար:
Հարգանքով՝Գագիկ Չարչյան