khorhrdazhoghov_0

Հարգելի գործընկերներ՝  «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի մանկավարժական աշխատողներ, մասնաճյուղ ուսումնական հաստատությունների սովորողների ծնողներ, կրթահամալիրի ավագ դպրոցի, քոլեջի սովորողներ.

Կրթահամալիրի կառավարման խորհրդի գործունեության կարգը և լիազորությունները որոշված են կրթահամալիրի կանոնադրությամբ։ 2015թ. դեկտեմբերի 23-ից գործող խորհրդի լիազորություններն ավարտվում են։ Շնորհակալ ենք վստահության, գործընկերության համար։

ՀՀ ԿԳ նախարարությունը մինչև հունվարի 14-ը պիտի հաստատի կրթահամալիրի նոր խորհրդի անվանական կազմը։ Մինչ այդ խնդրում ենք սահմանված կարգով ներկայացնել խորհրդի անդամության ձեր թեկնածուներին։

Հարգանքով՝
Արամազդ Ղալամքարյան
Աշոտ Բլեյան

Կրթահամալիրի կառավարման խորհրդի ձևավորման կարգ

Իրավական հիմքը՝ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» ՊՈԱԿ-ի կանոնադրություն (44-47 կետեր)։

  • Խորհրդում կրթահամալիրի աշխատողներից 4 անդամի առաջադրում և ընտրություն։
    Կրթահամալիրի ուսումնական հաստատություն մասնաճյուղի մանկավարժական խորհուրդը հեռավար (էլեկտրոնային փոստով) կամ առկա նիստում քննարկում-համաձայնությամբ առաջադրում է 3 թեկնածուի՝ մեկը՝ դպրոց-պարտեզներից, մեկը՝ միջին դպրոցից, մեկը՝ ավագ դպրոցից-քոլեջից։ Կրթահամալիրի կանոնադրությամբ կրթահամալիրի տնօրենը չի կարող լինել կառավարման խորհրդի անդամ։ Ընդհանուր համաձայնությամբ չեն կարող առաջադրվել նաև կրթահամալիրի փոխտնօրենը, մասնաճյուղ ուսումնական հաստատությունների ղեկավարները։
    Մանկավարժական յոթ խորհուրդները մինչև դեկտեմբերի 24-ը առաջադրում են 21 մանկավարժական աշխատողի թեկնածություն՝ կցելով ինքնակենագրական տեղեկանքները։ Բոլոր թեկնածուները ներկայացվում են կրթահամալիրի խորհրդի բլոգում, կրթահամալիրի աշխատողներին նամակով տեղեկացվում են այդ մասին։ Յուրաքանչյուր մանկավարժական աշխատող կարող է նամակով արտահայտվել՝ բերելով որևէ թեկնածուի օգտին կամ նրա դեմ հիմնավորում։
    Կրթահամալիրի արհեստակցական կազմակերպության նախագահ Հերմինե Անտոնյանը դեկտեմբերի 24-ին կազմակերպում է էլեկտրոնային փակ (գաղտնի) քվեարկություն։
    Կրթահամալիրի յուրաքանչյուր աշխատող հնարավորություն կունենա ընտրելու դպրոց-պարտեզի 2, միջին դպրոցի՝ 1, ավագ դպրոցի-քոլեջի՝ 1 թեկնածուի։ Քվեարկության արդյունքում ընտրվում է կառավարման խորհրդում կրթահամալիրի 4 աշխատողների կազմը՝ 2 աշխատող դպրոց-պարտեզներից, 1-ական  Միջին դպրոցից և ավագ դպրոց-քոլեջից։ Հավասար քվեների դեպքում կազմակերպվում է ընտրության երկրորդ փուլ։
    Դեկտեմբերի 26-ին աշխատողների ժողովը՝ կրթահամալիրի տնօրենի և արհեստակցական կազմակերպության ղեկավարի ներկայացմամբ  հաստատում է քվեարկության արդյունքները։
  • Խորհրդում կրթահամալիրի հանրակրթական ուսումնական հաստատությունների ծնողական խորհուրդների 4 անդամի առաջադրում և ընտրություն։
    Մանկավարժական խորհուրդը՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, ավագ դպրոցի, հեռավար (էլեկտրոնային փոստով) կամ առկա նիստում քննարկումներով, նաև ծնողների ինքնառաջադրմամբ, համաձայնությամբ առաջադրում է իր դպրոցի սովորողների ծնողների թեկնածություն։ Առաջադրումը ներկայացվում է կրթահամալիրի խորհրդի բլոգում՝ ինքնակենսագրականներով, հեռավար (էլեկտրոնային նամակագրությամբ) քննարկվում մասնաճյուղերի սովորողների ծնողների հետ։ Յուրաքանչյուր ծնող կարող է նամակով արտահայտվել՝ բերելով թեկնածուի օգտին կամ նրա դեմ հիմնավորում։
    Կրթահամալիրի խորհրդի քարտուղարը դեկտեմբերի 24-25-ին կազմակերպում է մասնաճյուղերի սովորողների ծնողների փակ քվեարկությունը։ Կրթահամալիրի դպրոց-պարտեզի սովորողի ծնողը հնարավորություն կունենա ընտրելու 4 դպրոց-պարտեզներից առաջադրված թեկնածուներից 2-ին, միջին և ավագ դպրոցների սովորողների ծնողները՝ միջին և ավագ դպրոցներից առաջադրված մեկական թեկնածուի։ Հավասար քվեների դեպքում կազմակերպվում է ընտրության երկրորդ փուլ։
  • Ավագ դպրոցի, քոլեջի սովորողները առաջադրում, քվեարկությամբ ընտրում են կրթահամալիրի խորհրդում իրենց երկուական անդամներին։ Թեկնածուները ներկայացվում են կրթահամալիրի խորհրդի բլոգում՝ ինքնակենսագրություններով, մանկավարժական խորհուրդների բնութագիր-երաշխավորությամբ։
  • Կրթահամալիրի խորհրդի ընտրված անդամները ներկայացվում են ՀՀ ԿԳՆ՝ հաստատման։