Skip to content
2 Մարտի, 2014 / Հերմինե Անտոնյան

Ծնողական հանդիպում-քննարկում

Գարնան առաջին շաբաթօրյա առավոտը սկսվեց մարմարյա սրահում: Հանդիպում- քննարկումը կրթահամալիրի խորհրդի նախագահ՝Արամազդ Ղալամքարյանի նախաձեռնությունն էր: Հանդիպմանը մասնակցում էին ծնողներ, ուսուցիչներ: Հանդիպման առաջին մասը տեղի ունեցավ մեդիադահլիճում, որտեղ Տիգրան Փարսիլյանըներկայացրեց կրթահամալիրի նորացված ինտերնետ կապը, գործածման ու վերահսկման առավելությունները: Զարուհի Առաքելյանը ներկայացրեց մեդիագրադարանը, Մարի Գաբանյանը՝ ֆիզիկական գրադարանը՝ իր ընթերցարաններով: Գնահատման ծառայության ղեկավար Լուսինե Ալեքսանյանը ներկայացրեց թվային տեխնոլոգիաների օգուտն ու վնասը ուսումնասիրությունը կրտսեր ու միջին դպրոցներում: Հանդիպումն ընդմիջվեց արհեստների դպրոցի պատրաստած գարնանային ուտեստներով: Հանդիպում-քննարկման երկրորդ մասը շարունակվեց միջին դպրոցի ակումբում, որտեղ լսվեց ծնողներին: Հանդիպումը հետաքրքիր էր, քանի որ ձգվեց երկու ժամից ավելի: Օգտակար հանդիպում էր, ամբողջ հանդիպումը ձայնագրված է, բոլոր առաջարկները գրանցված, մեկ հանդիպումով սպառել՝ անհնար էր: Այսպիսի հանդիպում-քննարկումները կլինեն ավանդական ու որպես նախաձեռնողներ հանդես կգան ծնողները:

Նյութը՝ Նաիրա Նիկողոսյանի:

  1. Aramazd / Մրտ 2 2014 11:33 ա.

    «Ղարամքայլան» չէ, Ղալամքարյան ։)

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: